Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ քասախցիները վաղ առավոտից ակցիա են անում` պահանջելով երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը։
«Ակցիայի մասնակիցներից 11-ը վարչական ձերբակալության են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը): Նրանցից մեկն անչափահաս է»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20250616/qasakhcineri-bvoghvoqi-akciaji-zhamanak-berman-e-entarkvel-11-andz-90166767.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



