Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Մաջիդ Մուսավին այս պաշտոնում կփոխարինի Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զոհված ԻՀՊԿ գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել