
Բորիկը, իհարկե, որպես քաղաքացի չէ, որ նման «վերլուծություն» է ներայացրեր. նրան պատվիրել են այդպես խոսել: Ինչո՞ւ, ի՞նչ հաշվարկ կա: Արձանագրենք, որ Բորիկի խոսույթն այն նույն տրամաբանության մեջ է, որը Հայաստանը հասցրեց իրական աղետի. 2021-ին Նիկոլին «կռողները», «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած», մտան ընտրապայքարի մեջ ու միակ բանը, որ արեցին, Նիկոլին վերարտադրելն էր: Բայց այն ժամանակ գոնե որոշակի համարում ունեին հանրության շրջանում, մինչդեռ այսօր, երբ ժողովուրդն արդեն արձանագրել է Բորիկի տերերի անկարողությունը, ընտրություններում նույնիսկ անցողիկ շեմը կարող եեն չհաղթահարել: Բորիկի տերերը, սակայն, այնքան ինքնավստահ են, որ կարծում են, թե ընտրությունների միջոցով իբր քաղաքական դաշտը զտելու պրոցեսի ընթացքում զտվածների շարքերում իրենք չեն լինելու: Թե որտեղից այդ ինքնավստահությունը, պարզ չէ:
Մյուս կղմից՝ Բորիկը կարո՞ղ է երաշխավորել, որ 2026-ի ընտրությունները չեն կեղծվելու: Ո՞րն է հույսը, Նիկոլի «ազնվությո՞ւնը», թե՞ Հակոբյան Աննայի «հայրենասիրությունը»: Եթե Նիկոլը հասավ 2026թ., վերարտադրվելու է ցանկացած գնով, հետևաբար՝ նրանից ազատվելու իրական ճանապարհը նախքան ընտրությունները մի ճար գտնելն է: Օրինակ՝ իմպիչմենտի գործընթացը կարող է լինել այդ ճարը, բայց Բորիկի տերերը չեն դադարում ստվերային խաղերն ու չեն թաքցնում իրենց ցանկությունը՝ Հակոբյան Աննայի ստվերային իշխանության հարատևությունն ապահովելու: Կասկածելի չէ՞ այս ամենը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4236
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել