Հարցին՝ 7 տարի չգիտեի՞ք եկեղեցում տիրող այն բարքերի մասին, որոնց վերաբերյալ հիմա խոսում եք, ՔՊ-ական «Խոզը» տվել է հետևյալ պատասխանը. «Չեմ կարող բացառել, որ վարչապետը կա՛մ չգիտեր, կա՛մ չէր հավատում…գուցե 7 տարի պահանջվեց՝ հավելյալ ինֆորմացիա ստանալու համար»:

Հարց՝ իսկ հնարովոր է, որ այդ «հավելյալ ինֆորմացիան» Փաշազադե Ալլահշուքյուրն է Նիկիոլին տարբեր կանալներով փոխանցել, կամ սուրճի սեղանի շուրջ այդ մասին Իլհամն է ակնարկել: Ակնհայտ է, որ առանց Փաշազադեի այս թեման մի տեսակ թերի է, ոչ ամբողջական. ժամանակային համընկնումը բացահայտ է, և այն, որ համաժամանակյա ռեժիմով եկեղեցուն թիրախավորել են թուրքն ու Նիկոլը, շատ բանի մասին է խոսում՝ նախևառաջ՝ ազգային ողբերգության:

Ալեքսանյան Վահագի հայտարարությունն ուղղակի ծիծաղելի է. նա ի վիճակի չի եղել իրեն ուղղված հարցին այնպիսի պատասխան տալ, որ Նիկոլը չխայտառակվի: Նա ուղղակի չի ցանկացել խոստովանել, որ այս պատմության մեջ ամենաէական հանգամանքներից մեկը Ալլահշուքյուրի գործոնն է:

Որքան էլ փորձեն իրականությունը սքողել, չեն կարողանալու համոզել, թե այս անբարո արշավի իրական հեղինակը թուրքերն ու նրանց առաջնորդները չեն. ինֆորմացիոն այս դարում անհնար է կոծկել իրականությունն ու մարդկանց հիմարի տեղ դնել, եթե, իհարկե, խոսքը «նիկոլոիդների» մասին չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել