Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել