Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Առինջ-Ձորաղբյուր «չարաբաստիկ» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 59-ամյա Վահե Վարդանյանի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Գինոսյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են «Toyota Camry»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, ապա հոսանքազրկել են «Lexus»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել