
Ամերիա բանկի հաճախորդներն այնքան են զզված ու հիասթափված բանկի մատուցած ծառայություններից, որ արդեն սոցիալական ցանցերում են այդ մասին գրառումներ անում։ Հավելվածի՝ անվերջ թվացող տեխնիկական խնդիրները հասցրել են նրան, որ մարդիկ արդեն մտածում են բանկը փոխելու մասին ու նորմալ բանկերի տվյալներ են ուզում։
Մարդիկ բողոքում են նաև, որ խնդիրներ են առաջանում անգամ հավելվածով վճարած վարկերի հետ կապված։ Նա մասնավորապես գրել է. «Ամերիան ահավոր ա, հունիս ամսվա վարկս վճարեցի հավելվածով, ցույց տվեց որ վճարած ա, մի քանի օրից պատահական տեսա որ 8 օր ուշացում ա գնացել նույն վարկս, էլի վճարեցի, հուլիս ամսվա գումարը քաշեց, ,պարզվեց հունիսինը վճարված էր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել