
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական և համայնքային ոստիկաններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել:
Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի, նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ մյուս տուժած քաղաքաղու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/06/10/1285031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել