
Որևէ ժողովուրդ մոլորակի որևէ անկյունում երբեք չի ունեցել եկեղեցի, զուտ որովհետև դա հակասում է քրիստոնեկան հիմնասյուներին: Ժողովուրդն ըստ քրիստոնեության սպանել ու սպանում է Աստծո որդուն: Ամեն տարի սպանում է, նա էլ ամեն տարի հարություն է առնում, հույս ներշնչելով նրանց, ովքեր աչք ունեն ու տեսնում են, ականջ ունեն ու լսում են: Այլ կերպ ասած՝ նրանց, ովքեր ժողովրդի մաս չեն կազմում:
Ըստ քրիստոնեության մեզ՝ մարդկանց, ոչինչ չի պատկանում, քանի որ մենք չէ որ ստեղծել ենք երկիրը: Երկիրը և յուր ինստիտուտները, ծառերից ու ջրերից սկսած, մինչև ԺԷԿ ու մաքսային կոմիտե, ստեղծել է Աստված: Աստված «բանն» է, հունարեն logos բառից է թարգմանված, նշանակում է բանականություն: Աշխարհն էլ, ըստ քրիստոնեության, ստեղծվեց այն պահին, երբ բանականությունը գիտակցեց երկիրն ու երկինքը, ջուրն ու ցամաքը, լույսն ու խավարը:
Ցավոք լույսը խավարից ոչ բոլորն էին ու են ունակ տարանջատել, այս իրողության հետ բանականությունը հաշվի նստեց և ստեղծեց եկեղեցի, որը կոչված էր օգնել մարդկանց տարանջատել լույսը խավարից: Եկեղեցու սպասավոր դարձան նրանք, ովքեր աչք ունեին ու տեսան, ականջ ունեին ու լսեցին: Չտեսնողներին ասվեց, որ Աստվածն ամպերի վրա նստած մեծ, սպիտակ մորուքով բարի պապիկ է, ով ստեղծեց եդեմը, Ադամին, Եվային և մի ծառ, որի պտուղը սակայն արգելված էր ուտել: Մինչդեռ տեսնողներին ցույց տվեցին մեր եկեղեցու խաչը, որը մարմնավորում էր հենց այն ծառը, որի պտուղը իբր թե արգելված էր ուտել: Եկեղեցու ղեկավարին էլ տրվեց մի գավազան, որի գլխամասում պատկերված է կոնաձև գեղձից դուրս եկող վիշապը: Վիշապն էլ դե լույսի հրեշտակն է, Լուցիֆերը, գայթակղիչն այն ծառի, որի խաչը կրում ենք մենք՝ հայերս... Կոնաձև գեղձն (էպիֆիզն) էլ մեր ուղեղի մեջտեղում գտնվող եղևնու կոնի նման մի փոքր օրգան է, որը մեզ հուշում է, որ գիշերը պետք է քնել, իսկ լույսն ընկնելուն պես՝ արթնանալ:
Մեր եկեղեցին ռեբրեբդինգից առաջ համարվում էր Լուսավորչական, որովհետև Գիրգորը լուսավորիչ էր, նա մեզ էր բերել իմաստության ծառի պտուղը որպեսզի մենք նույնպես Ադամի նման տարբերակենք չարն ու բարին: Լուսավորիչ լինելուց զատ նա ազգությամբ պարթև էր և ծնվելուց Սուրեն անունն էր ստացել: Պարթև էր նաև Տրդատ թագավորը: Պարթև էին նաև Տրդատի հայր Խոսրովը և Գրիգորի հայր Անակը: Արևելամետ Անակը արևմտամետ Խոսրովին սպանելու անհաջող փորձի համար սպանվեց, իսկ իր որդի Սուրենը ուղարկվեց հռոմեական Կեսարիա՝ կթվելու և կնքվելու: Կեսարիայից վերադառնալուն պես Գրիգորը Հայաստանը կցում է վերջին 2000 տարվա ամենահաջողակ գլոբալիստական ծրագրին: Ըստ լեգենդի այդ գաղափարախոսությունը հայերին եկել էին մատուցելու ազգությամբ հրեա Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները, բայց փաստացի՝ թե քրիստոնեության և թե գործադրի իշխանության հայրերը Հայքում պարթև էին, որոնք առաջնորդվում էին Հռոմի աշխարհաքաղաքական հայեցակարգով:
Մեր եկեղեցին երբեք չի եղել ժողովրդինը, ու աստված չանի երբևիցէ լինի, որովհետև այդ դեպքում եկեղեցուն սպասում է Նաիրիտի, Ատոմակայանի, Արցախի ու Հայաստանի Հանրապետության ճակատագիրը... Մեր ժողովուրդը պատիժ է հանդիսանում քրիստոնեական տեսողությամբ ու լսողությամբ օրհնված այն մարդկանց համար, ովքեր կփորձեն ուրանալ սեփական առաքելությունը, կփորձեն մերժել բանականությունը:
Ըստ Աստվածաշնչի աններելի է միայն մեկ մեղք՝ սուրբ ոգու զրպարտությունը: Նա, ով կընդդիմանա Սուրբ Ոգուն, որպես պատիժ առերեսվելու է հայ ժողովրդի հետ՝ յուր ամենաբնորոշ զավակ Նիկոլի գլխավորությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0Ps4TVJiDtp4R78qAika7tfUUHpakiVG7946NtKr4qm543C8eLicjEepTyVF4F5shl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել