1. Ես այնքան խելացի եմ, որ երբեմն մի բառ անգամ չեմ հասկանում իմ ասածներից:

2. Կրթությունը հիանալի բան է, սակայն լավ կլինի հիշել, որ այն, ինչ արժե իմանալ, հնարավոր չէ սովորեցնել:

3. Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ: 

4. Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը:   

5. Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը դրան տրվելն է: Ես կարող եմ դիմակայել ամեն ինչի, բացի գայթակղությունից:

6. Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Հենց այս պատճառով էլ մարդ պետք է երբեք չամուսնանա:

7.  Երբ աստվածները ցանկանում են պատժել մեզ, նրանք պատասխանում են մեր աղոթքներին:

8. Ամեն անգամ, երբ մարդիկ համաձայնվում են ինձ հետ, ես զգում եմ, որ ես սխալ եմ:

9.  Ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ ամեն ինչ կասկածում են, երիտասարդները ամեն ինչ գիտեն:

10. Կնոջ և տղամարդու միջև ընկերությունը հնարավոր չէ: Նրանց միջև կարող է լինել կիրք, թշնամանք, երկրպագություն, սեր, սակայն ոչ ընկերություն:


11. Բոլոր նրանք, ովքեր ունակ չեն սովորել, որոշել են սովորեցնել:

12. Սեռերի միջև տարբերությունն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց, կանայք երբեք զինաթափ չեն լինում հաճոյախոսություններից:

13. Չկան բարոյական կամ անբարոյական գրքեր: Գրքերը կամ լավ գրված են լինում, կամ վատ գրված:

14. Կան շատ բաներ, որոնք մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ այլոք կվերցնեն դրանք:

15.  Իրոք կարծում եք, որ թուլությու՞ն է գայթակղությանը տրվելը: Կան սարսափելի գայթակղություններ, որոնց տրվելու համար ուժ ու խիզախություն է պահանջվում:

16.  Պատմություն ուսումնասիրած ցանկացած մարդու համար անհնազանդությունը մարդու բուն առաքինությունն է: Առաջընթացը տեղի է ունեցել անհնազանդության ու ապստամբության շնորհիվ:  

17. Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում:

18. Միշտ ներե՛ք ձեր թշնամիներին: Ոչինչ նրանց ավելի չի բարկացնում:

19. Ես իմ ողջ հանճարը ներդնում եմ կյանքիս մեջ: Ստեղծագործություններիս մեջ ես միայն տաղանդս եմ ներդնում:

20. Արտասվելը հասարակ կանանց համար է: Գեղեցիկ կանայք դուրս են գալիս գնումների:


21. Ես չեմ ցանկանում դրախտ ընկնել: Ընկերներիցս ոչ ոք այնտեղ չէ:

22. Մեր օրերում մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, սակայն չգիտեն ոչ մի բանի արժեքը:

23. Հասարակությունը շատ հանդուրժող է: Այն կարող է ներել ցանկացած բան, բացի հանճարից:

24. Պունկտուալությունը ժամանակի գող է:

25.  Դու սիրում ես բոլորին, նույնն է, թե դու անտարբեր ես բոլորի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել