Հարգելի՛ Ameriabank CJSC,
Օրեր շարունակ, ավելի կոնկրետ՝ արդեն 10 օր է, ինչ չեմ կարողանում օգտվել ձեր հավելվածից «տեխնիկական խնդիրների» պատճառով։ Ձեզ հետ կապ հաստատել չի լինում, ո՛չ Զանգիի միջոցով, ոչ Instagram-ում եք պատասխանում, ո՛չ էլ դուք եք զանգահարում ձեր հաճախորդին։
10 օր է, ինչ ձեր բաժինները ստուգում ու կարգավորում են հարցը։
Ստանում եմ տարբեր պատասխաններ ու հրահանգներ, գրեթե իրար հետ կապ չունեցող։ Արդեն մտածում եմ՝ խարդախություն է։
Հարցերիս մի մասը պատասխան չեն ստանում։ Միայն նրանք, որոնք հարմար եք գտնում։ Ցավով եմ գրում բաց տեքստ սրա մասին։

Կապ հաստատեք ինձ հետ Ameriabank CJSC, խնդրում եմ։
Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել