ՔՊ-ական պատգամավոր Ցիրունյան Հայկոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ օտարերկրացի կաթոլիկ բարձրստիճան մի հոգևորականի հետ՝ նրան, սակայն, ներկայացնելով որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք: Պարզվում է՝ Հայկոյի հետ լուսանկարում իրականում Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Աուրել Պերքան է:

Թե ինչու է Հայկոն շտապել ի ցույց դնել իր տգիտությունը, պարզ է. հայ եկեղեցու դեմ Նիկոլի արշավի ֆոնին թերևս փորձել է հանրությանը որպես եկեղեցուն մոտ կանգնած ու դրա հանդեպ հարգանք տածող իշխանական պատգամավորի տպավորություն թողնել: Այնինչ խայտառակվել է. ուղղափառ հոգևորականներին կաթոլիկներից չի էլ տարբերում, իսկ չի տարբերում, քանի որ անգրագետ է ու թերևս տեղյակ էլ չէ՝ ինչով են քրիստոնեության գլխավոր այդ երկու ուղղությունները միմյանցից տարբերվում:

Խորհուրդ հայկոյատիպ արարածներին՝ եթե մի բանից գլուխ չեք հանում, թեմայի մեջ մի մտեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել