Սեքսը պետք է լինի բազմազան ու տարբեր, և հարաբերությունների համար դա շատ կարևոր է: Հոգեբաններն առանձնացնում են ինտիմի 7 տեսակ, որոնք հիմնականում պետք է լինեն հարաբերություններում:
1. Դանդաղ սեքս
Դա, ավելի շուտ, սիրով զբաղվել է, այլ ոչ սեքսով: Երկար նախնական շոյանքներ, դանդաղ շարժումներ, երկարատև վայելքներ: Իսկական հաճույք:
2. Արագ սեքս
Այրվելով ցանկությունից դուք պարզապես պատռում եք միմյանց հագուստն ու միանում եք` չհասցնելով հասնել մինչև ննջասենյակ: Արագ սեքսն ունի մի շարք առավելություններ, որոնցից ամենագլխավորն այն է, որ եթե ձեր հարաբերություններում կա արագ սեքս, ապա կա նաև կիրք, իսկ դա շատ կարևոր է:
3.Սեքս զուգընկերներից միայն մեկի համար
Դա կարող է լինել օրալ սեքսի տեսքով: Սիրելիին հաճույք պատճառելիս, տեսնելիս, թե ինչպես է նա գրգռվում, ինքդ էլ կգրգռվես, թեև նա քեզ անգամ չի էլ դիպչի: Եվ ո՞վ է ասել, որ զուգընկերներից մեկի համար սեքսը չի կարող վերածվել, ասենք, արագ սեքսի…
4. Հանգստացնող սեքս
Այո-այո, այդպես էլ է լինում: Դա հիանալի միջոց է աշխատանքային օրվանից հետո լարվածությունից ձերբազատվելու համար:
5. Վայրի սեքս
Մի զսպիր քեզ. բացականչիր, հայհոյիր, ջարդիր կահույքը, զայրացիր հարևանների վրա, որից հետո ձեզ պարգևեք երկար ու խորը քուն:
6. Սեքս «կինը վերևից»
Կապիր նրան կամ ձեռնաշղթաներով շղթայիր անկողնում, հարվածիր կամ թող հնազանդվի քեզ, կապ չունի, կարևորը զգա քեզ ննջասենյակի տիրուհի: Եվ եթե անգամ սովորական կյանքում դա քեզ հատուկ չէ, փորձիր, քեզ դուր կգան նոր զգացողությունները:
7. Սեքս «տղամարդը վերևից»
Դու համեստ տնային տնտեսուհի ես կամ սեքսուալ ստրկուհի, նա կապում է քեզ և անում այն, ինչ ցանկանում է: Մի խոսքով` երևակայեք, չէ՞ որ հաճույքը թաքնված է բարոյական սահմաններից այն կողմ: