Բարև ….
Քանի որ ի ծնե ճակատիս գրված ա, որ ես պիտի սովորեմ, սովորեմ և սովորեմ ))) (բայց դե ես սիրում եմ էլի սովորելը), բախտս այս տարի փորձեցի ու ընդունվեցի Հայաստանի հեղինակավոր բուհերից մեկը: Նախօրոք ասեմ, որ գոհ եմ համալսարանից, լավ դասախոսական կազմ, բարեհամբույր դեկան: Թվում է` բողոքելու տեղ չկա: Փաստորեն կա Բողոքներս ու քլունգներս ուղղելու եմ ոչ թե դեպի Հայաստանի կրթական համակարգ (դրան ես հետո կանդրադառնամ), այլ դեպի հոգնած, տանջված ու դեբիլ ուսանողություն, որն ինձ արդեն հասցրեց հունից հանել:
Էն, որ հայ ուսանողը մեղք ա արդեն xerox ասված ապարատից ու թղթերից պոկ չգալով, չհաշված տրանսպորտն ու սնունդի հարցը, որովհետև չես կարա 3 հատ 80 կամ 90 րոպե կուշտ հայացքով դասախոսիդ նայես ու ընկալես ամեն ինչ, ընդունում եմ որպես իսկական տանջանք ուսանողի համար: Էլ չասեմ, որ դասախոսը ամեն ձև իր հեղինակած գիրքն ուզում ա ուսանողի վրա ծախի, ջհանդամին թե էտ անտեր գրքով 2 ամիս բան ես անցնելու ու մի 20 էջ:
Բայց, էս անգամ ուզում եմ արդեն մի քիչ քննադատել ասեմ, թե բողոքել, հարմար բառ չեմ գտնում ասելու, մեր հայ ուսանողներից: Հիմնականում աղջիկներից եմ խոսելու, որովհետև միշտ աղջիկների հետ եմ սովորել: Մենք միշտ էլ էս ու էն գրառման մեջ, հոդվածներում կամ էլ բանավոր կարգի լսել ենք, տեսել ենք, կարդացել ենք քննադատություն դեպի ուսանողների հագուկապը: Ու շա~տ ճիշտ ա… մերոնք հագնվել չգիտեն: Արտասահմանից եկած ուսանողը իրա պարտքն ա համարում մի լավ հռհռա էն ուսանողուհու վրա, ով 15 սմ-անոց կաբլուկներով, չգիտեմ` որ մի զիբիլանոցից առած իրա չեղած շորով աստիճանների վրա արդեն ուզումա սալտո անի դեպի համալսարանի շեմը: Այ աղջի ջա~ն, դու հրաշք ես, շատ սիրուն ես… կաբլո՞ւկն է, որ պիտի քեզ գեղեցկացնե Ասենք, ի՞նչ իմաստ կա քեզ էտքան տանջելու, ողբալով էտ անտեր կաբլուկներիդ վրա ձիու պես շորորալու…. Եթե կարող ես հագնել սովորական ջինս, հարմարավետ ցածր կոշիկներ, որովհետև ամբողջ օրը վերուվար ես անելու:Ո՞մ ի՞նչ ես ապացուցում…
Ուրիշ հարց է fake ուսանող ասվածը կամ գիտունիկները, ովքեր տապալում են իրենք իրենց…. Ամենածիծաղելին էն ա, որ իրանք նենց խելացի, լուրջ, գիրք կրծողի դեմքով նայում են դասախոսին, ձևացնում են, որ իրանց հետաքրքիրա, որ սաղ կյանքները սպասել են, որ էտ առարկան անցնեն, որ էտ դասախոսն իրանց դաս տա… ու FAIL, ախպեր ջան… դասախոսը հարցա տալիս ու գնա~ց, մե տորմուզ, մե էշացած հայացք, մե չհասկացող ու զարմանքից կլորացած աչքեր, մե սեղանների տակ թաքուն արտագրել Քեզ քո ուղեղի ծալքերին համապատասխան պահի, աղչի~… Ո~նց եմ ես ներվայնանում սենց Fake-երից մենակ Տեր Աստվածը գիտի...