Գնացքում քնել էի մթա եսիմ որ թվին, ու երբ մի քանի օր առաջ նման հնարավորության առաջ կանգնեցի՝ երջանկությունից մեռնում էի՝, մտածեցի գիշերով կվայելեմ գնացքի տարուբերոցը մարմնիս յուրաքանչյուր կետով ու կհիշեմ վաղ մանկությունս:
Լիքը հետաքրքիր հիշողություններ ունեմ գնացքի հետ կապված, ու մեկն էլ էն էր, որ մի մեր կուպեում մի հարբեցող էր հայտնվել, որին մինչև գիշեր նենց էին ջարդուխուրդ ու արունլվիկ արել, որ հենց մտավ կուպե , թե չէ, թռավ երկրորդ հարկ ու սկսեց մրափել: ես էլ մի մատ երեխա էի ու ներքևից նայելով վերևիվ կախ ընկած ձեռին՝ կարծել էի, թե էդ հարիֆը մեռել ա, ու կասկածներս էլ թարսի պես չէի կիսել մամայիս հետ ու ամբողջ գիշեր տենց լուսացրի՝ հայացքս դեպի կախ ընկած ձեռքը:
Ու հենց մտանք կուպե, անմիջապես էդ հարբեցողի ձեռքը հիշեցի ու չքնածս գիշերը: Կուպեում, ուրեմն, չորսս էլ այլազգի ենք՝ հայ, վրացի, ադրբեջանցի ու ֆինն: ես ու վրացուհին թռանք երկրորդ հարկ, ներքևում թողնելով մեր ադրբեջանցի ու ֆինն արական սեռի ներկայուցուցիչներին:
ուրեմն ժամը 12-ի կողմերը աչքս նոր էր կպել՝ մեկ էլ երազիս մեջ խռմփոց եմ լսում, մտածում եմ, վայ թե մի բան էն չի, նիուժելի էս իմ վրացուհի սիրունիկ ընկերուհին խռմփացնում ա՞՞:խռմփոցը գնալով ուժեղանում ա,
իմ զգոնությունն էլ հետը: պարզվում ա ՝ մեր ֆիննացին ա: ու սկսեց: մամա ջան: ես տենց խռմփալ կյանքումս ոչ լսել էի, ոչ տեսել: մի հանքի խռմփացնում ա, էդ ադրբեջանցու վեջն էլ չի, իրան դրել ա սուտմեռուկի տեղ, մենք աղջկերքով վերևում դիք նստած ենք: խռմփոցը շարունակվում ա: վրացուհին անհանգիստ ա: ես էլ: շուռումուռ ենք գալիս, բայց դրանից խռմփոցն ավելի ա ուժեղանում: ասեմ, որ լիքը երգեցիկ նոտաներ կային՝ ստակատո, բան, մերթ ուժեղանում էր, մերթ հանգստանում: ադրբեջանցին առաջվա պես յանիմ քնած ա: ես թռնում եմ ցած՝ ոտս դնելով նրա անկողնու վրա ու գնում զուգարան: ամբողջ վագոնը միալար խռմփացնում ա: մամա ջան: էս ինչ կուպե եմ ընկել՝ մի վախտ կասեի: հետ եմ գալիս կուպե: մեր ֆիննը առաջվա պես խռմփացնում ա: նորից ոտս դնում եմ ադրբեջանցու անկողնուն ու թռնում երկրորդ հարկ: վրացուհին դիք-դիք նստած ա: մի երկու բան ենք խոսում, որից հետո խեղճը որոշում ա կայացնում: վրացուհին, ուրեմն վերևից կիսով չափ կախվում ա ցած. ձեռի չստիկով տուր թե կտաս մեր 50-ամյս ֆիննի ճակատին: ադրբեջանցին դիք նստում ա: ֆինը շարունակում ա խռռացնել: վրացուհին մի հատ էլ՝ տուր թե կտաս: ես ծիծաղից ուշաթափվում եմ: ժամը 3-ին մոտ ա: ֆիննը շարունակում ա խռռացնել: ավելի ուժեղ: վրացուհին ճարահատյալ՝ ոտը դնելով ֆիննի անկողնու վրա, իջնում ացած ու չստիկով ֆիննի բերանին՝ տուր թե կտաս, տուր թե կտաս.... ժամը 7-ին կողմ գնացքը 5 րոպեով պիտի կանգներ... ժամանակ չկար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել