Տոների ժամանակ միմյանց ծաղիկներ նվիրելու, կամ ծաղիկների միջոցով ուղղակի ուշադրություն ցուցաբերելու ավանդույթը շատ վաղուց ներխուժել է մեր կյանք: Դա մի գեղեցիկ ավանդույթ է, որը հիացնում և արթնացնում է մարդկանց զգացողությունները:
Սակայն գրեթե բոլորի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ ոճի, գույնի, քանակի ծաղիկներ կարելի է նվիրել ընկերուհուն, ընկերոջը, մայրիկին, աշխատակցուհուն, տատիկին, կնոջը, սիրուհուն, ինչպես նաև շատ հարազատ մարդուն, ում ցանկանում ես ցուցաբերել մեծ ուշադրություն:
Բավականին դժվար է ծաղիկ ընտրել մարդու տեսքի, բնույթի և առավել ևս տրամադրության համապատասխան: Եվ այժմ կտեսնենք, թե ինչպե՞ս կարելի է ճիշտ ծաղիկ ընտրել: Օրինակ, վարդագույնը նշան է երիտասարդության և համեստության, կարմիրը՝ կիրք և մեծ սեր: Կապույտ ծաղիկների գույնն առաջացնում է կարոտ, հավատարմություն, և նվիրում են այդ ծաղիկները, երբ ճանապարհում են իրենց սիրելիին բանակ: Դեղին գույնը մի դեպքում նշանակում է դավաճանություն և բաժանում, սակայն մարդկանց մեծամասնությունը «մոռացել է», որ դեղինն իրականանում նշանակում է արև և հարստություն, և հետևաբար կարող եք հանգիստ նվիրել դեղին ծաղիկներ Ձեր մտերիմներին:
Ծաղիկների նշանակությունները բազմազան են և բազմաբնույթ, ամեն ինչ կախված է նաև տրամադրությունից և մարդու հետ հարաբերություններից: Երեխաներին պետք է նվիրել փոքրիկ և մեղմ ծաղիկներ: Ծեր կանանց խորհուրդ չի տրվում նվիրել շատ մուգ և արագ գունաթափվող ծաղիկներ: Երիտասարդ աղջկան ընդունված չէ նվիրել վառ գույների ծաղիկներ, հատկապես կարմիր: Տղամարդկանց նվիրում են ձևերի և չափերի որոշակի ինտենսիվությամբ երկար ծաղիկներ:
Նյութի աղբյուր՝ http://www.narblog.ru/2013/09/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել