Ռուսաստանը Օբամայի օրոք ԱՄՆ-ից գողացել է հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը
«Գիտեք, այն մեզանից գողացել են։ Մենք էինք դրա ստեղծողը։ Այն գողացել են Օբամայի վարչակազմի օրոք։ Գիտե՞ք, թե ով է դա արել։ Ռուսները գողացել են այն։ Ինչ-որ վատ բան է պատահել, բայց հիմա մենք դրանք կրկին կառուցում ենք, և մեծ քանակությամբ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/05/24/usa/4232244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



