
Lurer.com-ը գրում է․
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական առաքելություններում այն բանից հետո, երբ Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ Նեթանյահուն «ցնցված է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սարսափելի հակասեմական սպանությունից»։ Նրա խոսքով՝ «Իսրայելի դեմ արյունոտ զրպարտությունները ուժեղանում են»։
«Իմ սիրտը ցավում է այս երիտասարդ մարդկանց ընտանիքների հետ, որոնց կյանքը կրճատվել է ստոր, հակասեմական մարդասպանի պատճառով: Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցները ամբողջ աշխարհում Իսրայելի առաքելություններում և կառավարության ներկայացուցիչների համար: