Հարցը BlogNews.am-ի խմբագրություն  է ուղարկել մեր ընթերցողուհի Կ.Հ.-ն: 

Եթե ունեք խնդիրներ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կցանկանաք հոգեբանի կարծիք լսել, կարող եք գրել  Բլոգ Նյուզի ֆեյսբուքյան էջին:

Հարց

«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հակառակ սեռ ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատել: Երբ ինձ մի տղա առաջարկում է ծանոթանալ, ընկերություն անել, իմ պատասխանը միշտ ՈՉ է լինում, չեմ հասկում ինչի, ինչ պատճառաբանությամբ եմ բոլորին մերժում: Լինում են դեպքեր երբ տղան դուրս գալիս է, շատ կուզեմ հետը շփվել, բայց ոնց որ մի բանից վախենամ, անգամ մի փոքր շանս չեմ տալիս ինձ ճանաչել այդ մարդուն նոր մերժել: Ընկերուհիներս արդեն ծիծաղում են վրաս, թե չլինի քեզ տղաները ընդհանրապես դուր չեն գալիս, դրանից ավելի եմ լարվում, ախր նման խնդիր չկա, բայց մտածում եմ, բա որն է պատճառը, որ անգամ ամենաշատ հավանածս մարդուն հա չեմ կարողանում ասել: Ինչ որ վատ հարաբերությունների փորձ էլ չեմ ունեցել, որ մտածեմ նորից սխալվելուց եմ վախենում, օգնեք շատ եմ խնդրում...Հ. Կ.»

Հարցին պատասխանում է  հոգեբան Աննա Բադալյանը

Հարգելի Հ. Կ. ըստ Ձեր նամակի բովանդակության խնդիրը հակառակ սեռի հետ փոխհարաբերության հաստատման բացակայությունն է, չես կարողանում հակառակ սեռ ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատել: Ցավալի է հատկապես այն փաստը, երբ լինում են դեպքեր , որ տղան Ձեզ դուր է գալիս , ունես ցանկություն նրա հետ շփվելու, բայց, ինչպես դու ես ասում. ,, կարծես մի բանից վախենամ, անգամ մի փոքր շանս չեմ տալիս ինձ ճանաչել այդ մարդուն նոր մերժել,,: Ցավալի է նաև, որ դա արդեն Ձեր շրջապատի քննարկելիք առարկան է դարձել, ու կարծես այնպիսի տպավորություն է, որ կարծես նրանք Ձեզ օգնելու փոխարեն ավելի են լճացնում խնդիրը, իրենց վարքով: Ի սկզբանե ասեմ , որ խնդիրն ունի լուծում , ու որ Ձեզ չպահեմ ավելորդ ու անհարկի տագնապի մեջ, ասեմ այս ամենի ելքը: Եքը՝ մասնագետի միջոցով, անհատական խորհրդատվության միջոցով բացահայտել խնդիր օջախը: Այնուհետև հավատալ ու հոգեկան ճիգեր գործադրել հաղթահարելու : Եվ ............... և հավատացեք ամեն ինչ լավ կլինի: Այս ամենը կարող եմ այս պահի դրությամբ միայն խորհուրդ տալ: Քանի որ ըստ մասնագիտական նախնական վերլուծության Ձեր խնդրուի արարիչներն ենթագիտակցական մակարդակի վախերն ու տագնապներն են: Որոնք կարող են լինել տարբեր տարիքային փուլերում , ու տարբեր առիթներից: Իսկ դրանք բացահայտվումը և հաղթահարվում են միայն երկողմանի առերես երկխոսության արդյունքում: Հուսով եմ Դուք ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԼԻՆԵԼ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՈՒՆ և ԿԱՅԱՑԱԾ ԱՆՀԱՏ: ՈՒրեմն ի գործ առանց վարանելու ու ավելորդ տագնապայնության հետևեք խորհրդին ու ապրեք ազատ , առանց բարդույթների:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել