Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Գազայի հատվածում պատերազմի ընթացքից և կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «ավարտել այն»։ Այս մասին հաղորդում է Axios-ը ՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Նախագահը հիասթափված է Գազայում տեղի ունեցողից։ Նա ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, պատանդները վերադառնան տուն, օգնությունը հասնի այնտեղ, և ինքը սկսի վերականգնել Գազան», - աղբյուրին մեջբերում է պորտալը։

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը Մերձավոր Արևելքի երկրներով անցյալ շաբաթ կայացած իր շրջագայությունը հաջողված է համարում, սակայն, նախագահի խոսքով, Գազայի հակամարտությունը «խանգարում է իրեն իրականացնել ծրագրերը» տարածաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել