Միշտ չէ, որ մեր նախընտրած հագուստը մեզ վրա իդեալական է նստում և, թերությունները թաքցնելու փոխարեն, ավելի է ընդգծում դրանք: Սակայն կան հագուստը կրելու մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն քեզ հմտորեն թաքցնել ավելորդ կիլոգրամները:
FashionYan-ը քեզ համար պատրաստել է փոքրիկ ուղեցույց, որին հետևելով, կարող ես իմանալ, թե ի՞նչ չանել, ինչը ինչի հետ համադրել, որպեսզի ավելի բարեկազմ երևալ: Եվ այսպես`
Կանոն N 1- «Ոչ» մեծ և լայն հագուստին: Եթե դու քաշի հետ կապված խնդիրներ ունես, մի շտապիր այն թաքցնելլայն հագուստի տակ: Դա ավելի է ընդգծում գիրությունը:
Կանոն N 2- Ասում ենք «ոչ» նաև նեղ հագուստին: Ընտրում ես բացառապես քո չափսերին համապատասխան հագուստ, հակառակ դեպքում, ինչպես լայն հագուստի պարագայում, կընդգծես մարմնիդ թերությունները:
Կանոն N 3- Ոչ մի դեպքում բլուզը չենք դնում շրջազգեստի կամ տաբատի մեջ: Դա ամենաակնհայտ ձևով ընդգծում է գիրությունը:
Կանոն N 4- Բարձրակրունկներ կրիր: Դա վիզուալ կերպով ավելի բարակ է ցույց տալիս ոտքերը: Կրունկները պետք է լինեն բարձր, բայց ոչ շատ նեղ: Իսկ ընդհանրապես, թմբլիկ աղջիկները պետք է հրաժարվեն «բալետկաներից»:
Կանոն N 5 – Օգտագործիր աքսեսուարներն ի նպաստ: Գոտին` կապված կոնքազդրային հատվածում, հիանալիորեն ընդգծում է կառուցվածքն ու նրբացնում այն: Ավելի բարեկազմ երևալու համար կարելի է նաև բիժուտերիա օգտագործել: Սակայն այստեղ պետք է հրաժարվել մեծ և կարճ ականջօղերից: Դրանքավելի են ընդգծում հաստ և կարճ պարանոցը: Իսկ, եթե դու փարթամ կուրծք ունես, ապա պետք է հրաժարվես բաճկոնի վրայի զարդերից:
Կանոն N 6- Մուգ գույներ: Միանշանակ ճիշտ է, որ մուգ գույնի հագուստը հրաշքներ է գործում: Ավելի բարեկազմ երևալու համար քեզ կօգնեն նաև բացից աստիճանաբար մգացող երանգով զգեստները: Դրանք հրաշալիորեն նրբացնում են կառուցվածքը:
Կանոն N 7- Ասում ենք «ոչ» մեծ նախշերին: Հագուստի վրայի փոքր նախշերը լավագույն լուծումն են փարթամ աղջիկների համար:
Կանոն N 8 – Ուղղահայաց գծեր: Դրանք վիզուալ կերպով ավելի նիհար են ցույց տալիս, ի տարբերություն հորիզոնականի, որոնք գիրացնում են:
Կանոն N 9 – Լայն լանջաբացվածք: Հատկապես V-աձև դեկոլտեն վիզուալ կերպով բարեկազմ է դարձնում մարմնի վերին հատվածը:
Կանոն N 10- Հետևիր սանրվածքիդ և դիմահարդարմանը: Ուղիղ մազերը նրբացնում են դիմագծերը, իսկ բարձր կոսերը ավելի բարձրահասակ են ցույց տալիս: