Կա արվեստների արվեստ, որին անծանոթ զորավարը միայն դիպվածով կարող է դափնիներ շահել: Մարդկային սիրտը ճանաչելու և այն վարելու արվեստն է դա:
Զուտ հոգեբանորեն վերցրած ճակատամարտն այլ բան չէ, եթե ոչ ինքնամարտ: Հրամանատարը ինքնաղեկավարությամբ է ղեկավարում իր զորամասը: Ղեկավարելով ինքն իրեն, իր ներքին հոգեկան աշխարհը՝ նա ղեկավարում է և իր զորամասը: Պայթեց առաջին գնդակը՝ իրական վտանգի թագավորությունը թևակոխելու առաջին վայրկյանից մինչև ռազմագործողությունների դադարը, մինչև հաշտության կնքումը՝ ղեկավարն ունի մի հատիկ անելիք - արի և խանդավառ վիճակի մեջ պահել իր զորամասերի հավաքական սիրտը:
Առաջնորդը կենդանի խորհրդանշան է հաղթանակի և պարտության, փառքի և անփառունակության, աղբյուրը խանդավառության, հոգեբանական գինովության, ինչպես և հուսալքումի:
Թերթեցեք անվանի ռազմավարների կյանքի և գործերի գիրքը և պիտի համոզվեք, որ այն բոլորը, որոնք պատերազմի վարպետ անունը և արնոտ հետքերեն թողել պատմության մեջ՝ եղել են հանճարեղ հոգեբաններ:

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/09/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել