
Այն ստորագրվել է հոկտեմբերի 29-ին, որի մասին մենք գրել ենք, սակայն այն ժամանակ ո՛չ հաստատում էին, ո՛չ հերքում։ Իշխանական շրջանակները տարածում են, թե դրա հրապարակումով փորձում են «սադրել Ադրբեջանին», հրահրել նոր սրացումներ, սակայն հրամանագիրը հրապարակվել է, քանի որ Հայաստանի իրավապահները, Արցախի կորստյան փաստի եւ լուծարման փաստաթղթի վրա հիմնվելով, գործեր են հարուցել բազմաթիվ համայնքապետերի նկատմամբ՝ համարելով, որ եթե Արցախը լուծարված է, եւ կա հրամանագիր, դիցուք՝ Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը, ունենալով համայնքապետարանի կնիքը, տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, ասենք՝ մեքենաների վերագրանցման եւ այլ նպատակների համար, հաստատել են տվյալ արցախցու` Ստեփանակերտի բնակիչ լինելու հանգամանքը։ Հրամանագիրը որոշել են հրապարակել, որպեսզի Արցախի համայնքապետերին հանգիստ թողնեն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել