Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորադագրության համաձայն՝ մայիսի 13-ին գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը հանդիպել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ: 

Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը օրակարգում են եղել առկա և ձևավորվելիք մի շարք համագործակցություններին, ինչպես նաև Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքներ իրականցնող ռուսական ինքնաթիռներին վերաբերող հարցեր:

Նախարարության տարածած հաղորդագրությունում ընդգծվել է նաև, որ Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են և հավելվել, որ այդ ծրագիրը երկու երկրների միջև ամուր կապեր է ձևավորել:

Նշվել է նաև, որ Կուրենկովն առաջարկել է ատոմակայանի աշխատակիցների և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար 2026-ին անցկացնել համատեղ վարժանքներ:

«Վարժանքների ընթացքում ռուս և թուրք մասնագետները կկարողանան ուսանել, թե ինչպես հաղթահարել  արտակարգ իրավիճակները, որոնք առաջանում են հրդեհաշիջման ընթացքում և ռադիոակտիվ նյութերի տարածման հետևանքով»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել