Ես չգիտեմ,թե երբվանից է կաբառեական տոնկատարությունները մկրտություն համարվել կամ պսակադրություն, ամեն դեպքում պետք է վախենալ Աստծուց ու իր տունը ՝ հանդիսության սրահի չվերածել:
Ինչ վերաբերվում է հասարակ մարդկանց եկեղեցի ներս չթողնելուն, այն մարդկանց, ում գրպանները թալանելով դարձել են անաստված օլիգարխ,ուզում եմ մի պատմություն պատմել.
Մի սեւվամորթ գնում է եկեղեցի աղոթք անելու, սակայն ներս չեն թողնում, ասելով, որ դու սեւամորթ ես,իսկ այս սպիտակամորթների համար է: Գալիս է տուն աղոթք անում եւ ասում Աստծուն. «Տեր, ես եկա քո տուն, բայց ինձ ներս չթողեցին, որ աղոթեմ», իսկ Աստված պատասխանում է. «Մի վշտանա,ինձ էլ նորս չեն թողել»:
Հիմա Ձերն է, արդեն այնքան եք լպիրշացել,որ կրոն եք ոտնատակ տալիս, դրա համար էլ Երուսաղեմը այլեւս չի ցանկանում ընդունել հայաստանում գործող կրոնը:Դրա մեղավորը ձեր նմաններն են...
Մարդուն վիրավորում ես Աստծո տան մեջ, ո՞վ ես Աստծո համար, որ նման իրավունք էլ քեզ վերապահես...
Մուրացկաններին դոլարներ տալուց պետք չէ լավ զգալ,բոլորս էլ հասկանում ենք, որ դրանով դու ոչ թե օգնում ես, այլ մեզանից վերցրած փողերի՝ լումաններն ես վերադարձնում:
Ամոթ Կաթողիկոսարանին, տվյալ եկեղեցու սպասավորներին, դուք Աստծուն եք ծառայում թե՞ Ալեքսանյանին....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyan/posts/603022239736113
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել