Yerevannews.am-ը գրում է.

Ամերիկյան ինքնաթիռի հրամանատարի սիրտը կանգնել է թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի կառավարումը իր ձեռքն է վերցրել երկրորդ օդաչուն: United Airlines ավիակազմակերպությանը պատկանող Bоeing 737 ինքնաթիռը թռիչք էր կատարում Հյուսթոնից Սիեթլ: Ինքնաթիռի խցիկում եղել է 167 մարդ: Ինչպես հետագայում պարզվել է, նրանց մեջ կային նաև բժշկական կրթությամբ մարդիկ: Նրանք հրամանատարին ցույց են տվել առաջին օգնությունը: Վայրէջքից հետո օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը: Այս մասին հաղորդում է Русская служба новостей-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել