Tert.am-ը գրում է.
Մրցավարն ազդարարում է հանդիպման ավարտը: «Արարատը» այս հաղթանակի շնորհիվ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
90+1. Վնասվածք է ստացավ Արման Հովհաննիսյանը: Նրան խաղադաշտից դուրս բերեցին պատգարակների օգնությամբ:
90. Նռանյանին փոխարինեց Կարապետյանը:
89. Ստեփան Ղազարյաաաաաաաաաաաաաաաաաաան: «Արարատի» դարպասապահը գեղեցիկ ցատկով ետ մղեց Մանոյանի իրացրած 11 մետրանոց հարվածը:
87. Մրցավարը 11 մերանոց է նշանակում «Արարատի» դարպասին: Սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց րոպեներ առաջ փոխարինման մտած Գորիկ Խաչատրյանը:
86. Հանդիպման միակ գոլի հեղինակ Ռակիչին փոխարինեց Արսեն Բալաբեկյանը:
84. Գորիկ Խաչատրյանը դեղին քարտ ստացավ:
81. Արման Հովհաննիսյանի սուր փոխանցումը չկարողացան եզրափակել «Փյունիկի» հարձակվողները:
77. Վահե Մարտիրոսյանը զգուշացվեց ժամանակ ձգելու պատճառով:
75. Երրորդ փոփոխությունը կատարվեց տանտերերի կազմում: Յուսպաշյանը զբաղեցրեց Գագիկ Պողոսյանի տեղը:
67. Պապիկյանի փոխարինեց Սարդարյանը:
64. Տանտերերի վտանգավոր դիրքում ստացած տուգանայինը խաղարկվեց Մանոյանի փոխանցմամբ, որի արդյունքում հետևեց հարված հյուրերի դարպասին, բայց, միաժամանակ, մրցավարը ազդարարեց կանոնների խախտում` հարձակվող թիմի կողմից:
61. Փոփոխություն «Արարատի» կազմում: Դավիթ Գրիգորյանին փոխարինեց Դարկո Բոնդիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ