Armeniasputnik.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կներկայացնի ուկրաինական հակամարտության դադարեցման վերաբերյալ 22 առաջարկներից բաղկացած ցուցակ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ուիտկոֆը պետք է դրանք (առաջարկները – խմբ.) ներկայացնի Ռուսաստանի նախագահին», - նշել են NBC-ի զրուցակիցները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի երկրների և Ուկրաինայի ներկայացուցիչները մշակել են հակամարտությունը դադարեցնելու ծրագիր:
Ի թիվս այլ առաջարկների, ցուցակում նշված է նաև 30-օրյա հրադադարը։
Հիշեցնենք` Պուտինը և Ուիտկոֆը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում ապրիլի 11-ին։ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիտկոֆի 2–րդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Կրեմլում։ Այն տևել է մոտ երեք ժամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել