Tert.am-ը գրում է․

Իրանը համաձայնել է Օմանում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը անցկացնելուն։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել է իրանական բանակցային թիմի անդամը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների չորրորդ փուլը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը, տեղի կունենա մայիսի 11-ին Օմանի Մասկատ քաղաքում։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ավարտվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ Օմանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են համաձայնագիր, որը կենթադրի Իրանի ամբողջական հրաժարում միջուկային զենքի արտադրությունից՝ պատժամիջոցների վերացման դիմաց՝ պահպանելով խաղաղ միջուկային էներգիան զարգացնելու Թեհրանի իրավունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել