Հայտնի հրատարակությունը հրապարակել է սեպտեմբերի լավագույն նկարները: Ամեն օր National Geographic են գալիս բազմաթիվ նկարներ աշխարհի տարբեր ծայրերից: Հարյուրավոր լուսանկարիչներ հարմար պահի են սպասում և ունիկալ նկարներ անում, որոնցից ուղղակի գլախապտույտ է առաջանում:
Ալիք Օահու կղզու վրա, Հավաի

© Ֆրեդդի Բուտ
Եղջերուներ, ԱՄՆ

Օզարկ բարձրավանդանուկ ջրվեժների ճանապարհին Ջեֆֆ Ռոուզը պատրաստվում էր լուանկարներ անել, երբ հանկարծակի նկատեց երկու եղջերուների՝ ծերին և երիտասարդին: Նրանք խաղաղ կերպով հանգստանում էին , թեև արուները հաճախակի կռվում են իրար հետ: Հենց որ Ռոուզը արեց լուսանկարը, ծեր եղջերուն արագորեն վերկացավ և հեռացավ: © Ջեֆֆ Ռոուզ
Դելֆինները Կարմիր ծովում

Դելֆինի ուղեղն ավելի մեծ է, քան շիմպանզեինը, իսկ նրանց վարքագիծը ցույց է տալիս նրանց մտավոր բարձր զարգացվածության աստիճանի մասին: Հասուն դելֆինի ուղեղը 1700 գրամ է կշռում, իսկ մարդունը՝ 1400: Դելֆինների ուղեղի ծալքերը մարդկայինից երկու անգամ ավելի շատ են: © Նատալիա Պրյանիշնիկովա
Օդապարիկով ճանապարհորդություն,Մյանմա

© Դիմա Չատրով
Դարչնագույն արջ, Կամչատկա

Այս տեղանքի ունիկալությունը նրանում է, որ սնունդի առատության և որսի արգելքի հետ միասին, արջերը բացարձակ չեն վախենում մարդկանցից, ագրեսիվ չեն և իրենց բավականաչափ մոտիկ են թողնում: © Imaliy, «Ռուսաստանի վայրի բնությունը» նախագծի մասնակից
Նարինջի էներգիան, ԱՄՆ

Նարինջի մասնիկներն այնքան էներգիա (3.5 վոլտ) են արձակում, որ կարող են անգամ լույսադիոդ միացնել: Այս մրգի մեջ պարունակվող լիմոնային թթուն ծառայում է որպես էլեկտրոլիտ, որը էլեկտրոնները ցինկապատ մեխերից տանում է դեպի պղնձե մետաղալարը: © Քայլաբ Չարլենդ
Լուսատտիկ Հյուսիսային Կարոլինայում

© Սփենսեր Բլեկ
Ձկնորսություն, Թայվան

Վառ լույսով հրապուրված սկումբրիայի վտառը թռչում է ցանցի մեջ: Մայիսից մինչև սեպտեմբեր մի քանի ձկնորսներ գիշերը ծով են դուրս գալիս իրենց աշխատանքը կատարելու համար: Նրանք այն միակներից են, ովքեր պահպանել են ձկնորսության այդ հին ավանդույթը: © Չան Մին Չին
Մողես, Հնդկաստան

Մողեսների մեծամասնությունը գիշատիչ է: Ներկայումս գոյություն ունեն մոտ 5.000 տեսակի մողեսներ: © Արպան Պարուի
Առյուծն իր ձագուկների հետ, Սերենհետի

Առյուծը հետևում է իր ձագուկներին: Ծնվելուց հետո առաջին շաբաթների ընթացքում նրանք շատ փոքր են և անօգնական, այդ պատճառով մայրիկը նրանց միայնակ չի թողնում և լավ թաքցնում է, որպեսզի ուրիշ գիշատիչները չգտնեն նրանց: © Մայքլ Նիքոլս
Մոդ Թագուհու Երկիրը, Անտարկտիդա

Լեռնագնաց Մարկ Լիբեկկին կախված է իր ապահովագրական գոտուց սառցե բարձրավանդակի վերևում: © Կորի Ռիչարդս
Սայգակի ձագը, Աստրախանի շրջան

Սայգակի էգերը հիմնականում զույգ ձագուկներ են ունենում: Ձագուկը 3.5 կգ է կշռում: © Եվգենի Պոլոնսկի
Ուակատիպու լիճ, Նոր Զելանդիա

Սառցաբեկորային ծագում ունեցող այս լճի երկարությունը 80 կմ է, ինչը նրան Նոր Զելանդիայի ամենաերկար լիճն է դարձնում: Մեկ օրվա ընթացքում ջրի մակարդակը փոփոխվում է: Այն մեկ նվազում է, մեկ ավելանում: Ջրի այդ տատանումները, որոնք հայտնի են սեյշեր անվանումով, կարող են հասնել 20 սմ-ի: © Բրեդ Գրով
Վագրակատուն և զբոսաշրջիկները, Քենիա

Վագրակատուն աշխարհի ամենաարագավազ կենդանին է: Որսի ժամանակ նրա արագությունը հասնում է 110–115 կմ/ժ, իսկ 75 կմ/ժ-ին նա հասնում է 2 վայրկյանում: © Յանայ Բոնեխ
Երկաթգծային ճանապարհ, Ճապոնիա

Այս խորհրդավոր կադրն արվել էր Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: © Տերուո Արայա
Գուլո, Կամչատկա

Ռուսաստանի տարածքում կան մոտ 23.000 գուլոներ: Միայն Կամչատկայում բնակվում են 2.000 գուլոներ: © Սերգեյ Գորշկով
Ջալ-Մահալ, Հնդկաստան

Այս դղյակը գնտվում է մի փոքրիկ լճի մեջտեղում, որը Ջայպուրու քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Նայելով նրան թվում է, թե այն կախված է օդում՝ թեթևակի դիպչելով ջրին: Սակայն դա այդպես չէ: Շինությունը չորս հարկ խորանում է ջրի մեջ, բայց մենք տեսնում ենք միայն վերին մասը: © Մախեշ Բալասուբրամանիան
Կարապի փետուր, Մոսկվա

© Վերոնիկա Կ.
Առյուծ, Սերենհետի ազգային պարկ

Արուները հազվադեպ են հրաժարվում իրենց արտոնություններից: Սի-բոյն իր որսն է ճաշակում, մինչ էգերը և ձագուկները սպասում են իրենց հերթին: © Մայքլ Նիքոլս
Լաս-Կալավերաս խոռոչ, Մեքսիկա

Զբոսաշրջիկը սուզվում է Լաս-Կալավերաս ջրային խոռոչի մեջ: 30 տարի առաջ ջրասուզորդները հայտնաբերել էին բազմաթիվ մարդկային ոսկորներ: © Փոլ Նիկլեն
Սպիտակ արջ, Շպիցբերգեն

Բարենցի ծովի շրջող սառցաբեկորները կարող են դիմակայել սպիտակ արջի քաշին: Այս անվախ արջը թռիչք է կատարում մյուս սառցաբեկորի վրա: © Փոլ Նիկլեն
Իրական դինոզավր

Սա յանկարյան կայմանն է: Վերջերս ակտիվ որս է սկսվել կայմանների վրա նրանց թանկարժեք մորթիի համար: Սակայն արգելքից հետո, Բրազիլական կայմանները սկսեցին վերականգնել իրենց թվաքանակը: © Լուչիանո Կանդիսանի
Բերսդեյ կիրճը, Գրենլանդիա

Գրենլանդական սառցե վահանը բավականին ջուր է պարունակում, որպեսզի բարձրացնի ծովի մակարդակը մոտ 7.5 մետրով: © Ջեյմս Բալոգա
Ուրալյան բու, Էստոնիա

Ժողովրդական սնահավատության մեջ բվերը կամ մահացած մարդկանց հոգիների կամ աստվածների իմաստության նշանն է: © Սվեն Զաչեկ



