Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «գանգի հիմքի կոտրվածք հարցականով, ողերի կոտրվածք ողնուղեղի վնասումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգի վնասվածք» ախտորոշմամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ռեանիմոբիլով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ժամանակ ճանապարհին՝ Փամբակի վարչական տարածքում, ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, քրեական և համայնքային ոստիկաններն ու Թումանյանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Հաղպատ բնակավայրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում, մթության պատճառով, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Ալեքսանդր Շ․-ն իր անզգուշության հետևանքով սայթաքել, վայր է ընկել և հայտնվել մոտ 30 մետր խորությամբ ձորակում՝ ստանալով մարմնական վնասվածքներ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/05/07/1283080
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



