Հայկական բնապահպանական ճակատը  հարց է ուղղել Ամերիա բանկին՝ արդյոք բանկը տեղյակ է, որ նշված է որպես Ամուլսարի հանքի պոտենցիալ վարկատու։ Այս հարցը բխում է հանրության շրջանում առաջացած մտահոգություններից՝ կապված Ամուլսարի հանքի էկոլոգիական ռիսկերի հետ։
Հիշեցնենք, որ Ամուլսարը Հայաստանիում գտնվող ոսկու հանքավայր է, որը վերջին տարիներին եղել է բուռն քննարկումների առարկա՝ պայմանավորված շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցությամբ։ Բնապահպանները բարձրաձայնում են, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել Արփա գետի ավազանին և Սևանա լճին։
Վերջին շրջանում 5 բանկեր հրաժարվել են Ամուլսարի հանքի ֆինանսավորումից՝ հասարակական ճնշման և էկոլոգիական մտահոգությունների հիմքով։
Օրինակ, Ակբա բանկի հայտարարության մեջ ասվում է․

Հայկական բնապահպանական ճակատի հրապարակումը ստորև՝
«Ameriabank CJSC տեղյակ ե՞ք և համաձայնություն տվել ե՞ք, որ կառավարության որոշման մեջ նշվեք որպես Ամուլսարի ծրագրին պոտենցիալ վարկ տվող, թե՞ նախորդ 5 բանկերի նման ձեր հետ էլ հետո պիտի քննարկեն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել