Tert.am-ը գրում է.

Ասեմ Ձեզ, որ ես ուզում եմ սկսեմ հանձնաժողովում հնչեցրած մի տեսակետի հետ կապված իմ մազերի գույնի հետ: Ասեմ՝ ես կյաժ չեմ, ես սպիտակ եմ և  այս սպիտակն անցած ճանապարհ է, դա անցած ուղի է, խնդրում եմ մազերը չշահարկել: Այս մասին ԱԺ-ում ասել է  ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ «բերանդ լվա»:

Դուք ասում եք չորրորդ իշխանությունն ամեն ինչից վեր է: Դուք արդեն դարձրել եք այդպսին, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական օրակարգ չունենալու պարագայում, գտել են լրագրողական խմբերով օրակարգ ձևավորելու ձևաչափը: Շատ լավ:

Այդ դեպքում, երբ որ ինձ մեղադրում են, մեղադրեք հստակ: Ինչ եմ ես ասել և դուք ինչ եք հասկացել, որովհետև, ըստ էության, իմ ասածի մեկնաբանությունը, թե ես ինչ եմ ասել, ես կարող եմ կարդալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել