Ինչ է մանկական եվրատեսիլը: Առաջին հայացքից թվում է պարզ մանկական մրցույթ, որտեղ տիրում է մանկան անմեղ շուրթերից հնչող ուրախ և չարաճճի երգը: Իսկ որն է մանկական եվրատեսիլի հայկական տարբերակը:Հայկական տարբերակը նույնպես պարզ մանկական մրցույթ է, որտեղ տիրում է …..STOP
Այ, այստեղ կանգ ենք առնում, որովհետև գոյություն ունի հայկական տարբերակ:
<<Ինչ է անհրաժեշտ մանկական եվրատեսիլին մասնակցելու համար >> hարցին ի պատասխան կհնչի, << Մեծ բան չէ, պարզապես պետք է 10- 15 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնք կերգեն իրենց հեղինակած երգերը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները>>:
Համենայնդեպս անոնսներում այդպես էր հնչում: Եվ Երեխաները սկսում են պատրսատվել: Եվրատեսիլին պատրաստվելը կատակ բան չէ:

Նախ մտածում ես, թե ինչի մասին կարող է երգել երեխան: Չէ որ այնքան նուրբ պետք է ընտրել թեման , որ ճիշտ լինի, մոտ լինի երեխայի տվյալ տարիքային հոգեբանությանը: Հետո գրվում է երգը, գործիքավորվում , այնուհետև ձայնագրվում են: Մտածում են հագուստը, բեմադրությունը, պարային ձևավորումը: Գործողություն, որը շաբաթների ջանք է պահանջում : Ի վերջո ներկայացնում են հայտը ու սպասում…

Սպասում են , որ ինչ որ մի օր կզանգահարեն և կհայտնեն արդյոք մասնակցելու է երեխան լսումենրին, թե ոչ: Իհարկե այդ զանգին սպասում են այն մասնակիցները, ովքեր միամտորեն կարծում են , որ իրենց ուղարկած ծրարներն իսկապես բացվում են և իրենց ձայնագրությունները իսկապես լսում են և իսկապես ընտրություն է կատարվում: Սիրելի <<հասարակ>> ժողովրդի երեխաներ, եթե դուք <<սովորական>> երեխաներ եք և սովորում եք երգել սովորական որևէ երգի խմբակում, եթե դուք ընդգրկված չեք <<եվրատեսլիլյան կլանում>> , ապա մոռացեք այս մրցույթի կողքով անգամ անցնելու մասին: Իզուր ամառվանից սկսած մի չարչարվեք, միևնույն է ձեր երգերը լսելու համար անգամ մկնիկի մի click չեն անի: Ուշադրություն մի դարձրեք մրցույթին վերաբերող ոչ մի անոնսի, մի գայթակղվեք: Դրանք ձեզ համար չեն: Սովորեք ձեր դասերը և անհոգ խաղացեք բակում: Մի մտեք մի աշխարհ, որը նույնպես մեծերը փորձում են աղտոտել: Այս սովորական մրցույթը նույնպես հայերը դարձրել են մենաշնորհային: Դաշտը փակ է: Եվ այստեղ << կողմնակի անձանց մուտքն արգելվում է>>:

Այնպես որ , սիրելի հայտ ներկայացրած և ուշադրության չարժանացած փոքրիկ, հեռացիր հեռախոսի մոտից: Քեզ , միևնույն է չեն զանգելու: Ոչ այն բանի համար, որ քո երգը վատն էր, այլ նրա, որ այդ երգը չեն էլ լսել անգամ: Ամեն ինչ նախօրոք որոշված էր և ամեն տարի այդ մրցույթին մանակցում են << ընտանիքի անդամները>> միայն: Լավ է, սերնդափոխություն հաճախ է լինում , թե չէ մի քանի տարի անընդմեջ տեսնել նույն մասնակիցներին , ձանձրալի է ու պրիմիտիվ: Ինչ վերաբերվում է շոուին, ապա մեր բոլոր երեխաներն էլ գեղեցիկ էին , տաղանդավոր ու արտիստիկ: Ես հպարտանում եմ մեր հայ երեխաներով և մեր <<շոկոլադե>>մասնակցին էլ ցանկանում եմ հաղթանակ:
P.S. Սիրելի մեծեր, մի խառնվեք երեխաների գործերին: Մանկությունը միակ բանն է, որտեղ թագավորում են երեխաները: Թույլ մի տվեք, որ ձեր պատճառով երեխան այդքան վաղ բախվի անարդարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել