Tert.am-ը գրում է․
Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային հրադադար առաջարկելով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի կողմից առաջարկվող Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու հարցում», - նշել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/05/03/peskov/4230159
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել