Աննան Աննա չէր լինի, եթե ընդուներ իր մեղքն ու խոստովաներ, որ իրեն ճիշտ չի պահել՝ «Դու կտենաս քո հալը» խոսքերով սպառնալով: Բայց ինչո՞ւ է Աննային տարօրինակ թվացել իր հասցեին հնչած սպառնալիքները, եթե հայտնի է, որ նրա մեղքով բազմահազար երիտասարդներ այսօր զրկված են կյանքից, իսկ Արցախն էլ Իլհամը դարձրել է սեփական հոր բոստանը՝ պարբերաբար հենց այնտեղից մեր հասցեին սպառնալիքներ հնչեցնելով: Այն սպառնալիքը, որ ծնողը թափել է Աննայի գլխին, ոչ միայն բնական է, այլև դեռ մի բան էլ քիչ. Աննան է իր վարքով ու գործունեությամբ վաստակել այդ սպառնալիքները, ինչի մասին շատ լավ գիտի նույն Նիկոլը:
Գիտեն, որ աթոռից չի ստացվում պոկել Աննայի «ամուսնու» հետույքը, քանի որ հասկանում են՝ իշխանազրկվելուց հետո Աննայի հասցեին հնչող ծնողների սպառալիքները կարող են լիարժեքորեն կյանքի կոչվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



