Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է շուրջ 880 ձիաուժ հզորությամբ 296 Speciale մոդելը, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,8. իսկ 200 կմ/ժ՝ 7 վայրկյանում, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ ընկերությունն այս մոդելը կվաճառի միայն այն գնորդներին, որոնք վերջին հինգ տարում նոր Ferrari են գնել:
Մեքենան համալրված է 3 լ աշխատանքային ծավալով, 710 ձիաուժ հզորությամբ V6 երկտուրբո շարժիչով, որը, համատեղվելով 167 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ, ընդհանուր ստանում է 877 ձիաուժ հզորություն:
Մոդելի առաջին առաքումները կիրականացվեն 2026-ին: Մեքենայի գինը սկսում է 450,000 դոլարից: Թեև 296 Speciale-ն արտադրական սահմանափակում չունի, սակայն Ferrari-ն մեքենան կվաճառի միայն այնհաճախորդներին, որոնք վերջին 5 տարում գնել են Ferrari-ի որևէ այլ մոդել:











