1.Կյանքը արդար չէ, սակայն միևնույն է այն հրաշալի է:
2. Երբ կասկածում ես, ուղղակի արա հաջորդ փոքրիկ քայլը:
3. Կյանքը չափազանց կարճ է որպեսզի այն չվայելես:
4. Աշխատանքդ երբեք քո մասին հոգ չի տանի երբ հիվանդ լինես: Միայն քո ընկերներն ու ընտանիքը կարող են դա անել:
5. Երբեք մի՛ գնիր իրեր, որոնց կարիքը չունես:
6. Պարտադիր չէ, որ ամեն բանավեճի մեջ հաղթանակ տանես, կարևորը ճշմարիտ մնաս ինքդ քեզ:
7. Լաց եղիր ինչ-որ մեկի հետ, դա ավելի է հանգստացնում, քան միայնակ լաց լինելը:
8. Բան չկա եթե Աստծու վրա բարկանաս, Նա կարող է դա տանել:
9. Խնայիր միայն այնպիսի բաների համար, որոնց համար արժե դա անել:
10.Երբ բանը հասնում է շոկոլադին, դիմադրությունն ուղղակի անօգուտ է:
11. Հաշտվի՛ր անցյալի հետ, որպեսզի այն չխանգարի քո ներկային:
12. Ամեն ինչ կարգին է, եթե երեխաներդ տեսնեն, թե ինչպես ես լաց լինում:
13.Երբեք մի՛ համեմատիր քո կյանքն ուրիշների կյանքի հետ: Դու գաղափար անգամ չունես, թե ինչ ճանապարհ են նրանք անցնում:
14.Եթե ձեր հարաբերությունները պետք է գաղտնի պահել, ապա դուք ընդհանրապես չպետք է ունենաք այն:
15. Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակընթարթում: Սակայն մի՛ անհանգստացիր. Աստված աչքերը չի թարթում:
16. Խորը շունչ քաշիր. դա հանգստացնում է:
17.Ազատվեք այն ամենից ինչ անպետք է: Խառնաշփոթը ձեզ կարող է կործանել:
18.Իսկապես, այն, ինչ չի սպանում, ուժեղացնում է քեզ:
19.Երբեք ուշ չէ երջանիկ լինելու համար: Սակայն ամեն ինչ կախված է քո որոշումից և ուրիշ ոչ մեկից:
20.Երբ հասնում է պահը, որ պետք է գնաս այն բանի հետևից, ինչը դու սիրում ես, երբեք չպետք է հրաժարվես դրանից:
21.Վառի՛ր մոմերը, օգտագործի՛ր լավագույն սավանները, հագի՛ր քո ամենագեղեցիկ սպիտակեղենը: Մի՛ պահիր դա հատուկ առիթների համար, այսօր հենց այդ հատուկ օրն է:
22.Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
23. Էքսցենտրիկ եղիր: Մի՛ սպասիր միչև ծերանալը, որպեսզի մանուշակագույն հագուստ հագնես:
24. Ամենակարևոր սեռական օրգանը ուղեղն է:
25. Ոչ-ոք պատասխանատու չէ քո երջանկության համար բացի քեզնից:
26.Ամեն տեսակ, այսպես կոչված, «աղետի» դեպքում հարց տուր. արդյո՞ք այն որևէ իմաստ կունենա 5 տարի անց:
27.Միշտ ընտրիր կյանքը:
28.Միշտ ներիր, բայց երբեք մի՛ մոռացիր:
29.Այն, թե ինչ են մտածում քո մասին ուրիշները չպետք է քեզ երբևէ հետաքրրքի:
30.Ժամանակը գրեթե ամեն ինչ բուժում է: Ժամանակ տուր ժամանակին:
31.Ինչքան էլ հրաշալի կամ ծանր իրավիճակ լինի ի վերջո այն փոփոխական է:
32.Քեզ այդքան լուրջ մի՛ վերբերվիր: Ոչ ոք էլ դա չի անում:
33. Հավատա՛ հրաշքներին:
34. Աստված սիրում է քեզ նրա համար, թե ով է Ինքը և ոչ թե նրա համար, թե ինչ ես դու արել կամ էլ նրա համար, թե ինչ չես արել:
35. Մի՛ հաշվարկիր կյանքը: Դուրս արի, գործիր հենց հիմա ու լավագույնս քաղիր կյանքից:
36.Մինչ ծերությունն ապրելը հաղթում է դրա այլընտրանքին` երիտասարդ մեռնելուն:
37.Քո երեխաները միայն մեկ անգամ կարող են մանկություն ապրել:
38.Ի վերջո միակ բանը, որ իսկապես կարևոր է այն է, որ դու սիրելես:
39.Ամեն օր դո՛ւրս արի: Հրաշքները սպասում են քեզ ամենոււրեք:
40. Եթե մենք մեր խնդիրները հավաքենք ու դուրս նետենք մի կապոցով ու տեսնենք մյուսների խնդիրները, մենք հետ կվերադրաձնենք մերը:
41.Նախանձը ժամանակի վատնում է: Ընդունիր այն, ինչ ունես և ոչ թե այն, ինչ կարծում ես թե կարիքն ունենս:
42.Լավագույնը դեռ առջևում է:
43.Կարևոր չէ, թե ինչպես ես քեզ զգում, վե՛ր կաց, հագնվիր և դուրս եկ:
44. Զիջի՛ր:
45. Կյանքը փաթաթած չէ ժապավենով, սակայն միևնույնե այն նվեր է: