Մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։ Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վահե Գ.-ն է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



