
Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն էր ֆեյսբուքում գրառում արել՝ կից տեսանյութով. «Հաղորդում հանցագործության մասին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան:
Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել