Թեև մարդիկ անճանաչելիորեն փոխել են աշխարհը, բայց ոչ բոլոր ունիկալ վայրերն են ոչնչացել: Մեր Մոլորակն իսկապես շատ հարուստ է ֆանտաստիկ վայրերով:


1. Պհի-Պհի կղզիներ, Թաիլանդ

2

Պհի-Պհի կղզիները գտնվում են Թաիլանդում: Այս կաղզիների մեծ մասը ոչ միայն օվկիանոսից դուրս եկող ժառյեր են: Պարզ փիրուզագույն ջուրը և խիտ տրոպիկական բուսականությունն այս վայրն իրական դրախտի է վերածում:


2. Նյիրագոնգո խառնարան, Կոնգո

3

Նյիրագոնգոն դա ունիկալ  հրաբուխ է, որը գտնվում է Կոնգոի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս հրաբուխի խառնարանում առաջացել է լավայի լիճ, որը մշտապես փքվում և փրփրում է՝ լցնելով գիշերային երկինքը ֆանտաստիկ կարմիր լուսավորությամբ:


3. Բերի Հեդ կամար, Նյուֆաունդլենդ, Կանադա

4

Այս հրաշալի կամարը գտնվում է կանադական Նյուֆաունդլենդում: Այս շատ տպավորիչ տեսք ունի և այնքան հզոր է, որ նրա վրա աճել են բազմաթիվ ծառեր: Կամարի վրա բարձրանալու համար հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ ճանապարհի վրա շատ թեք ժայռեր կան:  


4. Պամուկկալե, Թուրքիա

5

Տաք աղբյուրներից եկող ջուրը և կարբոնատա-կալցիային նստվածքները Պամուկկալեին տպավորիչ տեսք են հաղորդում, իսկ պարզ եղանակի ժամանակ երկնքի արտացոլանքը ջրին փիրուզագույն երանգ է հաղորդում:  


5. Պուրա Թանահ Լոտ, Բալի

1

Պուրա Թանահ Լոտը դա տաճար է, որը գտնվում է ժայռային գոյացության վրա, որը վեր է խոյանում Բալի կղզում: Սա զարմանալի վայր է, որի ուրվագիծը նման է կախարդական նավի: Տաճարին կարելի է հասնել փոքր նեղուցի միջոցով: Ըստ լեգենդի դա սուրբ վայր էր, որը հսկում էր հսկայական օձը:  


6. Տյանցզու լեռներ, Չինաստան

7

Դրանք երկարավում, հսկայական լեռներ են, որոնց բարձրությունը կարող է հարյուրավոր մետրերի հասնել: Չնայած իրենց դիրքին, նրանց վրա շատ բուսականություն է աճում: Լեռները գտնվում են Չժանցզյացզե ազգային պարկում, համարվում են UNESCO-ի Համարշխարհային ժառանգության օբյեկտներ:  

7. Համիլթոն ավազան-արգելանոց, Տեխաս, ԱՄՆ

8

Համիլթոն ավազան-արգելանոցը դա բնական ավազան է, որը գոյացել է հազարավոր տարիներ առաջ մեծ էրոզիայի հետևանքով: Ավազանը լցված է հրաշալի փիրուզագույն ջրով: Վերևից թափվում է 15 մետրանոց ջրվեժը, որը երբեք մինչև վերջ չի չորանում, նույնիսկ ամենաշոգ սեզոնին:


8. Լաս-Կանադաս, Թեներիֆե, Կանարյան կղզիներ

9

Լաս-Կանադասը դա հրաբուխների շարան է: Անհարթ ռեիլեֆը և սուր ժայռերը այնպիսի տպարվորություն են ստեղծում, ասես Մարս մոլորակի վրա լինես:


9. Մաչու-Պիկչու, Պերու

10

Այն գտնվում է Պերուի լեռներում, տրոպիկական անտառների մեջ: Այս վայրը ուղղակի ապշեցնում է իր գեղեցկությամբ: Ժամանակին դա ինկերի կայսրության ամենատպավորիչ շինությունն էր: Մինչև 1911թ.-ը այս վայրի մասին անգամ չգիտեին, մինչ ամերիկացի պատմաբան Հայրեմ Բինգհեմը հայտնաբերեց այն:


10. Երկնաքարերը, Հունաստան

10

Երկնաքարերը Հունաստանի ամենամեծ մենաստանային համալիրներն են, որոնք հայտնի են դարձել իրենց ունիկալ դիրքի համար: Մենսատանային համալիրը ստեղծվել է մոտ X –րդ դարում և այդ ժամանակվանից ի վեր գործում է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել