Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին ՌԴ քաղաքացի 30-ամյա Դարինա Ս․-ն հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել իրեն:
Պարզվել է, որ կասկածյալը մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Գևորգ Ա․-ն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ shamshyan.com/hy/article/2025/04/23/1282235
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



