Lurer.com-ը գրում է․


Իսրայելի ԱԳՆ-ն սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հակիրճ ցավակցություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ, սակայն գրեթե անմիջապես ջնջել է գրառումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը։

Պարբերականը տրամադրում է սքրինշոթ Իսրայելի X (@Israel) էջից, որը վարում է հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը։ Գրառման մեջ ներառված էր տեքստը՝ «Հանգչիր խաղաղությամբ, Ֆրանցիսկոս պապ, օրհնյալ լինի նրա հիշատակը»։ Գրառումն ուղեկցվել է լուսանկարով, որտեղ պատկերված է այն պահը, երբ պոնտիֆիկոսն աղոթում է Երուսաղեմի Արևմտյան պատի մոտ:

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, այս հաղորդագրությունները տեղադրվել էին նաև Իսրայելի ԱԳՆ Instagram-ի և Facebook-ի պաշտոնական էջերում: Այդ բոլոր հրապարակումները հանվել են։

Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյաները The Jerusalem Post-ին հայտնել են, որ նյութերը սխալմամբ են հրապարակվել՝ հասկացնելով, որ պոնտիֆիկոսի նկատմամբ Իսրայելի դիրքորոշումը կապված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ նրա հրապարակային հայտարարությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել