Armeniasputnik.am-ը գրում է.
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիր միության տարածքում զբոսաշրջիկների խմբի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով PTI գործակալությունը։
Տեղական ոստիկանության տվյալներով՝ զինվորական համազգեստով 2-3 մարդ անկանոն կրակ են բացել ձիով զբոսնող զբոսաշրջիկների ուղղությամբ: Հարձակումը տեղի է ունեցել Բայսարան հովտում, որը հայտնի է իր անտառներով, մաքուր լճերով և մարգագետիններով և զբոսաշրջային հանրահայտ վայր է:
«Ամուսնուս գլխին են կրակել, հարձակման հետևանքով ևս 7 մարդ վիրավորվել է»,- գործակալությանը հեռախոսով պատմել է հարձակումից ողջ մնացած կինը:
Ջամուի և Քաշմիրի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14.30-ին։ Նշվում է, որ միջադեպի վայր կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները:
Զբոսաշրջիկների ազգությունը չի հաղորդվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել