Հերթական միջադեպը սահմանին: Այս անգամ ոչ-զիվորականի՝ քաղաքացու հետ, այն էլ լիակատար հնարավորություն կար փրկելու նրա կյանքը: Վստահ եմ, որ եթե նույնիսսկ 1 կամ 2 ամիս ինչ-որ «վստահության ամպրապնդման միջոցներ» (Confidence Building Measuars) ծրագրեր իրականցված լինեին, ապա հնարավոր կլիներ առնվազն հրամանատարների մակարդակով կապ հաստատել և վիրավոր քաղաքացուն հիվանդանոց հասցնել: Բայց դրա փոխարեն կրակելն է մնացել միակ «լեզուն» շփվելու:
Ու այսօրվա միջադեպի ամբողջ պատասխանատվությունը, ինձ համար, Մինսկի խմբի համանախագահների վրա է: Չկարողացան ո՛չ դեպքերի հետաքննման մեխանիզմների ստեղծմանը հասնեն, ո՛չ վստահության ամպրապնդման միջոցներ իրականացնեն, ո՛չ էլ ազնվություն ու գիտակցություն ունենային, որ եթե բաց տեքստով չդատապարտեն դիպուկահարներին հրաման տվողներին, ապա մնալու է նորից միայն կրակելու «լեզուն»...
Ցավակցում եմ Էդվարդ Դալլաքյանի հարազատներին ու Աստված նրա հոգին լուսավորի: Ապրեն մեր տղաները, որ կարողացան լռեցնել թշնամուն ու չթողեցին մեր քաղաքացուն դաշտում:
Կից նյութն` այստեղ