Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում անցկացված աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում: Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքի էջում: 
«Մրցաշարի վերջին խաղում մեր ընտրանին 14:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի հավաքականը: 
Վադիմ Գուսկովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 5 խաղ է անցկացրել, տոնել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն՝ վաստակելով 12 միավոր: 
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային ասպարեզում»,- նշված է գրառման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել