Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սիսիան-Կապան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Սալահ Ասադուլարինը իր վարած «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Որոտան գետում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել