Ավելի քան 5000 բեռնատար ավտոմեքենա է կանգնած էլեկտրոնային հերթում Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան անցնելու համար:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ապրիլի 17-ի առավոտվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է 5013 բեռնատար։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել