
Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։
Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարներն ու ոստիկանները շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։
Միևնույն ժամանակ հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել