Շատերն են անտեսելու տալիս ներքոշարադրյալ պարզագույն իրողությունը և միայն առաջին գծում կռվածներին, կամ ավելի ճիշտ` զոհվածներին են գնահատում, կամ միայն նրանց են համարում հերոսներ: Բայց մի՞թե մահն է միակ այն պայմանը, որը պիտի ստիպի գնահատել կամ հերոսացնել մարդկանց: Այսինքն` եթե բախտը տնօրիներ այնպես, որ զոհված ազատամարտիկները չզոհվեին, ապա նրանք ևս, ներկայումս ողջ մնացած ազատամարտիկների պես, անտեսվելո՞ւ էին...
«Ամբողջ հայ ժողովուրդն ա ազատագրել Շուշին: Մեկը գրիչ է վերցրել, մյուսը` բահ, մեկը զրկանքներ է կրել, մեկի տանը հաց չի եղել, ոչ մի անհատի հաղթանակ չի դա:» - Սասուն Միքայելյան, «Սասուն» ջոկատի հրամանատար
«Այնպես չէ, որ որևէ մեկը պետք է կարծի, որ եթե առաջին գծում մարտնչել է, ուրեմն շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան թիկունքում գտնվածը, որը լրջորեն փորձել է օժանդակել: Վերջիվերջո առաց թիկունքի ի՞նչ ճակատ: Եվ թիկունքը ամբողջ ժողովուրդն էր, ամբողջ Երևանը, Հայաստանի ամբողջ բնակչությունը:
Եղել են հայ մարդիկ, որոնք թիկունքում այնքան գործ են արել, որ շատ ավելին էր, քան առաջին գծում կանգնածներիս արածը...» - Ժիրայր Սեֆիլյան, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201712438879964?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել